Հաճախ տրվող հարցեր
Էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգը հասանելի է ինտերնետ դիտարկիչի միջոցով՝ armed.am դոմենային անվան տակ:
Կիբեռանվտանգության նկատառումներից ելնելով՝ համակարգում կարելի է գրանցվել միայն նույնականացման քարտի միջոցով, իսկ գրանցումից հետո հնարավոր է մուտք գործել համակարգ երկու տարբերակով՝ մուտքային անուն/գաղտնաբառով կամ նույնականացման քարտի միջոցով: Եթե Դուք օգտագործելու եք Mozilla Firefox դիտարկիչ, ապա պետք է կատարեք լրացուցիչ կարգաբերումներ:
Մնացած դիտարկիչներում դրա անհրաժեշտությունը չկա:
Ստորև ներկայացված է, թե ինչպես պետք է Mozilla Firefox դիտարկչում ավելացնել նույնականացման քարտից օգտվելու հնարավորություն:
Այնուհետ նույնականացման քարտը հարկավոր է տեղադրել այն կարդացող սարքի մեջ և սեղմել «էլ-քարտով» կոճակը: Բացված դաշտում հարկավոր է սեղմել «Գրանցվող անձի անձնական տվյալներ» տողի վրա և սեղմել "ok": Կբացվի նույնականացման քարտի ծածկագրի մուտքագրման պատուհանը.
մուտքագրելով ծածկագիրը՝ կտեսնեք հետևյալ էջը.
Նոր բացված էջում անհրաժեշտ է մուտքագրել էլ. փոստը, գաղտնաբառը (կրկնակի հաստատումով), ապա լրացնել բջջային հեռախոսահամարը, որից հետո սեղմել «Հիշել» կոճակը: Գործողությունները կատարելուց հետո Ձեր կողմից լրացրած էլ. փոստին և հեռախոսահամարին կուղարկվի հաղորդագրություն, որում առկա հաստատման կոդերը հարկավոր է մուտքագրել համապատասխան դաշտերում,
ապա սեղմել «Հաստատել» կոճակները՝ յուրաքանչյուր դաշտի համար: Գործողությունները կատարելուց հետո հարկավոր է սեղմել «Շարունակել» կոճակը, որից հետո կբացվի Ձեր Անձնական էջը:
Անձնական էջում գրանցման ժամանակ էլ-քարտից ավտոմատ լրացվում են Ձեր անունը, ազգանունը և նույնականացման քարտի համարը: Անձնական էջում կարելի է փոփոխել միայն այն տվյալները, որոնք առկա չեն բնակչության պետական ռեգիստրում (ԲՊՌ):
«Թույլատրել բժշկական անձնակազմի մուտքը Ձեր էլ. պատմություն հետևյալ դեպքերում» բաժնի միջոցով կարող եք կառավարել Ձեր բժշկական տեղեկավտության գաղտնիությունը: Եթե «Ձեր կողմից ստորագրված թղթային համաձայնության դեպքում» առկա տարբերակներից ընտրեք «Ոչ»-ը, ապա Ձեր բժշկական պատմությունը հասանելի կլինի համակարգում գրանցված այն բժիշկներին, որոնց թղթային համաձայնության ձևով թույլատվություն եք տրամադրել: «Այո» տարբերակն ընտրելու դեպքում Ձեր բժշկական պատմությունը հասանելի չի լինի համակարգում գրանցված բժիշկներին: «ՙԱնհետաձգելի բուժօգնության նպատակ»-ի «Այո» տարբերակն ընտրելու դեպքում բուժաշխատողը հնարավորություն կունենա անհետաձգելի դեպքերում դիտել Ձեր բժշկական պատմությունը: «Ոչ» տարբերակն ընտրելու դեպքում բուժաշխատողը բժշկական պատմությունը դիտելու հնարավորություն չի ունենա:
Գաղտնաբառը մոռանալու դեպքում հարկավոր է կրկին մուտք գործել նույնականացման քարտով, ապա անձնական էջի «Նոր գաղտնաբառ» դաշտում լրացնել գաղտնաբառը, որից հետո «Հաստատել» դաշտում կրկնել այն:
Եթե ցանկանում եք փոխել գաղտնաբառը, կարող եք մուտքային անունով և գաղտնաբառով մուտք գործել համակարգ, անձնական էջում լրացնել հին գաղտաբառը, ապա նոր գաղտնաբառն ու հաստատել այն:
Հիշեցնենք, որ գաղտնաբառը պետք է կազմված լինի առնվազն 6 նիշից, որում պետք է առկա լինեն և՛ տառեր, և՛ թվեր:
Համակարգում հասանելի ձևանմուշները տեսնելու համար հարկավոր է սեղմել մենյու կոճակը , որից հետո էկրանին կտեսնեք Ձեզ հասանելի լրացման ձևերը՝ խմբավորված ըստ դերերի (օրինակ՝ բուժաշխատող, գլխավոր բժիշկ, պացիենտ և այլն): Յուրաքանչյուր ձևանմուշի նշանակությանն ու օգտագործման կանոններին ծանոթանալու համար բացեք լրացման ձևը՝ սեղմելով համապատասխան ուղղանկյան վրա:
Էլեկտրոնային առողջապահության համակարգի բոլոր բաղադրիչների վերաբերյալ առկա են ուսուցողական հոլովակներ, որոնք հասանելի են այստեղ:

- Բացեք Options պատուհանը, ընտրեք "Advanced" → "Certificates" → "Security Devices", որպեսզի բացվի "Device Manager" պատուհանը:
- Ընտրեք "Load":
- Բացված պատուհանում նշեք մոդուլի անունը. օրինակ՝ «My PKCS#11 Module»:
- Սեղմեք "Browse..." և նույնականացման քարտը կարդացող սարքի ծրագրային ապահովման համապատասխան բաժնում ընտրեք համապատսխան ֆայլը: Օրինակ՝ "CryptoCard" ծրագրի համար պետք է ընտրել PKCS11 մոդուլում՝ «CCPkiP11.dll»-ը: Եթե Ձեր համակարգչի պրոցեսորը 64 բիթ է, ապա «CryptoCard» ծրագիրը փնտրեք ProgramFilesX86 թղթապանակում, հակառակ դեպքում՝ «Program Files» թղթապանակում: "CCPkiP11.dll" ֆայլը նշելուց հետո սեղմեք "OK":