Հաճախ տրվող հարցեր
-
Ինչպես մուտքագրել պացիենտին առանց իմանալու նրա ՀԾՀ-ի համարը:
Այց գրանցելիս կարելի է պացիենտի անունը, ազգանունը լրացնելով՝ Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) ցուցակից ընտրել համապատասխան անձին, առանց ՀԾՀ-ի տվյալներն իմանալու: Ուսուցողական հոլովակը դիտեք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=lsIpCGok_OI :
-
Ինչպես մուտքագրել պացիենտին եթե նա չունի ՀԾՀ-ի համար, կամ ինչ-որ պատճառով ԲՊՌ ցուցակում առկա չէ, կամ անձի տվյալները գաղտնի են և ենթակա չեն հրապարակման:Տվյալ դեպքերում հարկավոր է ավելացնել պացիենտին՝ լրացնելով անձնական տվյալները, իսկ սոց քարտի դաշտում գրել ներքոնշյալ հապավումներից որևէ մեկը և որևէ անձ հաստատող փաստաթղթի համար:
Ներկայացնում ենք հապավումների ցանկը
- Այլ երկրի քաղաքացիների համար` իրենց երկրի կոդը (օր.՝ Ռուսսաստան` ru, Սիրիա` sy: Ամբողջական ցուցակը դիտեք այստեղ՝ http://www.webopedia.com/quick_ref/topleveldomains/countrycodeS-Z.asp):
- Ռուսաստանի զինծառայողների համար՝ RUM
- Անձը չունի ՀԾՀ` NC
- Մահացածների համար` M
- Նորածինների համար` NB
- Զինակոչիկների համար` NKR
- ՁԻԱՀ-ով հիվանդների համար` HIV
- Հոգեկան խանգարումներով անձանց համար` PSY
-
Ինչպես մուտքագրել ծառայությունները, որոնք հաշվարկվում են մահճակալ/օր սկզբունքով:
Օրահաշվով հաշվարկվող ծառայությունները մուտքագրելիս հարկավոր է ուղղակի ճշգրիտ նշել ծառայության սկիզբն ու ավարտը (ուշադրություն դարձրեք նաև ժամերին): Այդ ամսաթվերի հիման վրա համակարգը կհաշվարկի օրերի քանակը և այդ քանակին համապատասխան՝ մատուցված ծառայության արժեքը, հաշվի առնելով պետպատվերի շրջանակներում թուլատրված առավելագույն գումարի սահմանաչափը:
-
Ինչպես մուտքագրել ստացիոնար այցերը, որպեսզի որևէ բժշկի մոտ «Ժամային կոնֆլիկտ» հաղորդագրությունը չհայտնվի:
Ստացիոնար այցերը գրանցելիս հարկավոր է այցի տևողության համար ընտրել կարճ ժամանակահատված (5-20 րոպե), իսկ պացիենտի բուժման իրական ավարտը նշել դեպքի ավարտի ամսաթվով:
-
Որ դեպքում է համակարգը տալիս «Ժամային կոնֆլիկտ» հաղորդագրությունը։Երբ օգտագործողը փորձում է որևէ բժիշկի մոտ նույն ժամանակահատվածում մեկից ավել պացիենտի համար այց գրանցել, համակարգը տեղեկացնում է դրա մասին «Ժամային կոնֆլիկտ» հաղորդագրության միջոցով։ Նման կերպ այց գրանցել հնարավոր է միայն համապատասխան պատուհանում բացատրություն մուտքագրելուց հետո։ Բացատրությունը մուտքագրելուց հետո հարկավոր է սեղմել «OK» կոճակը։
-
Ինչով են միմյանցից տարբերվում ծառայությունը, չափումն ու գործողությունը, և ինչ սկզբունքով դրանք տարանջատել:
- Ծառայություն՝ պացիենտին մատուցված ծառայություն, որը ֆինանասվորվում է պետպատվերի շրջանակներում յուրաքանչյուր մատուցված ծառայության դիմաց և ունի ՊԱԳ-ի կողմից հաստատված յոթանիշ կոդ:
- Չափում՝ գործողություն, որի արդյունքում տեղի է ունենում պացիենտի առողջության մասին օբյեկտիվ տեղեկատվության ճշտում (Ռենտգեն, Զարկերակային ճնշում): Այն ունի հինգանիշ կոդ:
- Գործողություն՝ գործողություն, որն ունի հնգանիշ կոդ, և որի արդյունքում չի ստացվում պացիենտի առողջության մասին օբյեկտիվ տեղեկատվություն, սակայն այն նպաստում է պացիենտի առողջական վիճակը բարելավմանը (Ֆիզիոթերապիա, Մերսում):
-
Ինչպես մուտքագրել պացիենտի ընդունած դեղամիջոցները առանց գործող դեղանյութն իմանալու:Պացիենտի ընդունած դեղամիջոցները մուտքագրելիս հնարավոր է ընտրել “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն” ՓԲԸ-ի կողմից հաստատված “Բրենդային անվանումը” և “Դեղանյութ” դաշտն ինքնաբերաբար կընտրվի: Նաև կարելի է “Դեղանյութ” դաշտում մուտքագրել դեղամիջոցի ազդող նյութը՝ այս դեպքում “Բրենդային անվանումը” դաշտում կառաջարկվեն այն պարունակող դեղամիջոցների բրենդային անվանումները։ Ուսուցողական հոլովակը դիտեք հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=vq7eEBWEvjM:
-
Շտապ բուժ. օգնության դեպքերի մուտքագրում:Շտապ բուժ. օգնության դեպքերի մուտքագրման համար օգտվեք https://www.youtube.com/watch?v=_KKTa2Pc1Xk և https://www.youtube.com/watch?v=Oq0-RudeOBc ուսուցողական հոլովակներից՝ մուտքագրելով միայն ֆինանսավորման համար անհրաժեշտ տեղեկաություններ:
-
Ինչու է այց գրանցելուց հետո այն այցերի գրաֆիկում երևում մի քանի տողով:Եթե դուք այց գրանցեք՝ ընտրելով մի քանի բուժաշխատող, այցերի գրաֆիկի ձախ մասում այդ այցը կերևա մեկից ավելի տողով. տողերի քանակը կհամապատասխանի այցում ընտրված բուժաշխատողների քանակին:
-
Ինչպես գտնել ծառայության հնգանիշ կոդին համապատասխան յոթանիշ կոդը:Ծառայության հնգանիշ կոդին համապատասխան յոթանիշ կոդը պարզելու համար ներբեռնեք այս ֆայլը:
-
Ինչպես հեշտացնել այցերի գրանցման գործընթացը:eHealth միասնական առողջապահական համակարգում ավելացել է այցերի պատճենման հնարավորություն: Այն կարող է օգնել նույնատիպ այցեր գրանցելիս: Ֆունկցիոնալության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=s4TtULw38KY:
-
Ինչպես գտնել որևէ անձի ԲՊՌ-ից, եթե անձնագրային տվյալներում ծննդյան ամիս-ամսաթիվը լրացված է 00/00:Եթե անձի անձնագրային տվյալներում ծննդյան ամիս-ամսաթիվը գրված է 00/00, ապա անձին ԲՊՌ-ից գտնելու համար պետք է 00/00-ի փոխարեն փնտրել 01/07, օր.՝ 00/00/1935-ի փոխարեն գրել՝ 01/07/1935:
-
Ինչպես այց մուտքագրելիս համավճարով ծառայություններ գրանցել:Համավճարով ծառայություն գրանցելու համար պետք է գրանցել մեկ ծառայություն և այդ ծառայության համար՝ երկու ծածկույթ: Այդ դեպքում առաջին ծածկույթում «Տեսակը» պետք է ընտրվի «Պետպատվեր», իսկ երկրորդ ծածկույթում՝ «Պացիենտի միջոցներով»:
-
Երբ է հարկավոր կիրառել դեպքեր ավելացնելու հատվածի «Առկա» կոճակը:Եթե պացիենտը նույն դեպքի շրջանակներում առաջին անգամ չէ, որ «բուժհաստատություն» է այցելում, ապա պետք է գրանցել նոր այց և «առկա» կոճակի օգնությամբ ընտրել նախորդ այցում գրանցված դեպքը:
-
Ինչպես գրանցել պատվաստումները, եթե կոդը նշված է Z23-Z27:Z23-Z27 միջակայքում ընկած կոդ ունեցող մի քանի պատվաստում մուտքագրելիս անհրաժեշտ է յուրաքանչյուր պատվաստման համար գրանցել նոր դեպք:
-
Ինչպես գրանցել այց, եթե ձևաթղթում երկու տիպի այց կա:Եթե ձևաթղթում առկա է երկու տիպի այց, ապա պետք է գրանցել երկու այց, յուրաքանչյուր այցի համար համապատասխանաբար ընտրելով իր տիպը: Օր.՝ մի դեպքում ընտրել «տնային», մյուս դեպքում՝ «ամբուլատոր»:
-
Որ դեպքում «Կցագրում» փաստաթղթում որևէ կցագրման տեսակ կարող է բացակայել:Կցագրման տեսակը ցուցակում կարող է բացակայել, եթե անձը այդ տեսակով արդեն կցագրված է: Այդ դեպքում կարելի է բացել «Անձնական տվյալներ» բաժինը և պարզել, թե տվյալ անձը, որ բուժհաստատությունում ինչ տեսակներով է կցագրված:
-
Ինչպես լրացնել «Ուղեգրում» փաստաթուղթը «Պատմություն» բաժնում, եթե անձը ուղեգրվել է Ձեր բուժհաստատություն, բայց իր համար ուղեգրման փաստաթուղթ չի լրացվել համակարգում:Ուղեգրումը գրանցելու համար անհրաժեշտ է մտնել «Պատմության» «Օրագիր» բաժինը, սեղմել արտաքին ուղեգրում, այնուհետև դնել «արտաքին ուղեգրման» նշումը, որից հետո «Դեպի» դաշտում ինքնաբերաբար կլրացվի ձեր բուժհաստատության անվանումը, իսկ նկարագրության դաշտում պետք է լրացվի այն բուժհաստատության անվանումը, որտեղից կատարվել է ուղեգրումը:
-
Ինչպես պատճենել ծառայությունը:Ծառայությունը պատճենելու համար «Ծառայություն» բաժնում հարկավոր է սեղմել պատճենահանման կոճակը, բացված պատուհանում գրել քանակը և սեղմել «ok»: Եթե ցանկանում եք, որպեսզի ծածկույթն էլ պատճենվի ծառայության հետ միասին, պատճենելուց առաջ ավելացրեք այն:
-
Ինչպես մուտքագրել դեղորայքի գնացուցակը, որպեսզի այցի մուտքագրման ժամանակ դեղորայք նշելիս գինը ինքնաբերաբար լրացվի:Դեղորայքի գնացուցակը մուտքագրելու համար անհրաժեշտ է բուժհաստատության ադմինիստրատորի էջով մուտք գործել «Դեղորայքի ցուցակ» ֆորման, սեղմել բուժհաստատության անվանման վրա և «դեղորայքի ներմուծում» կոճակի օգնությամբ ներբեռնել լրացրած դեղորայքի գնացուցակով համապատասխան excel ֆայլը: Excel ֆայլի ձևանմուշը և դեղերի անվանումների ցուցակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով՝ ներբեռնել դեղորայքի գնացուցակի ձևանմուշը, ներբեռնել դեղերի անվանումների ցուցակը:
-
Ինչպես մուտքագրել շտապօգնության այցերը կանչի թերթիկից:Կանչի թերթիկից այց մուտքագրելու գործընթացը ներկայացված է հետևյալ տեսահոլովակում`
-
Պետպատվերի ուղեգրման լրացման կարգը:Պետպատվերի ուղեգրման լրացման կարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ`
Հարցերի և խնդիրների դեպքում զանգել 011-20-20-33 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. փոստին: